ՊՍԺ-ն պաշտոնապես հռչակվեց Ֆրանսիայի չեմպիոն
«Պարի Սեն Ժերմենը» Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրի հանդիպումը դեռ չանցկացրած, պաշտոնապես հռչակվում է երկրի չեմպիոն:
Պատճառն այն է, որ Լիգա 1-ի այս տուրի շրջանակում «Լիլը» չի հաղթել «Թուլուզին»՝ 0:0:
Այսպիսով, ՊՍԺ-ն պատմության մեջ 8-րդ անգամ դառնում է Ֆրանսիայի չեմպիոն. (1985-86, 1993-94, 2012-13, 2013-14, 2014-15, 2015-16, 2017-18, 2018-19):
Թոմաս Տուխելի գլխավորած թիմն այսօր մրցելու է «Մոնակոյի» հետ. մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
# Լիգա-1, ՊՍԺ