ՊՍժ-ն ու Ինտերը բանակցում են խոշոր տրանսֆերի շուրջ
ՊՍԺ-ն մտադիր է ամրապնդել պաշտպանության կենտրոնը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, փարիզյան ակումբը լրջորեն հետաքրքրված է «Ինտերի» ֆուտբոլիստ Միլան Շկրինյարի ծառայություններով։
Աղբյուրի փոխանցմամբ` այս տրանսֆերի հարցում երկու ակումբներն արդեն տևական ժամանակ է բանակցություններ են վարում։
Նշվում է` փարիզյան ակումբը գործարքի դիմաց մի քանի պաշտոնական առաջարկ է կատարել «ներաձուրիներին», սակայն դրանք չեն ընդունվել։
Վերջին առաջարկը բաղկացած է եղել 60 մլն եվրոյից, սակայն, հաղորդվում է, որ «Փարիզը» պատրաստ է բարելավել այն։
Հաղորդվում է, որ «Ինտերը» սլովակ ֆուտբոլիստի վաճառքից ցանկանում է վաստակել նվազագույնը 70 մլն եվրո. ՊՍԺ-ն այժմ աշխատում է այն ուղղությամբ, որպեսզի բավարարի միլանյան ակումբի ֆինանսական պահանջը։
Բացառված չէ նաև, որ «Պարի Սեն-Ժերմենը» պահանջվող 70 մլն եվրոն վճարի մաս-մաս կամ հավելավճարների տեսքով։
Սկիրան հայտնում է, որ ՊՍԺ-ն արդեն 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել 27-ամյա պաշտպանի հետ, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմելու է 7.5 մլն եվրո։
Փարիզյան ակումբը գրեթե վստահ է, որ անցնող շաբաթվա ընթացքում գործարքն ավարտին կհասցնի։
Հավելենք, որ Միլան Շկրինյարն «Ինտերի» կազմում հանդես է գալիս 2017 թ. հուլիսից, որի մարզաշապիկով մինչ օրս անցկացրել է 215 հանդիպում` դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Միլան Շկրինյար, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, տրանսֆերներ