ՊՍԺ-ն շարունակում է փայլել` խոշոր հաշվով հաղթելով նաև «Լիլին» 🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրում ՊՍԺ-ն սեփական դաշտում մրցեց «Լիլի» դեմ։
Փարիզյան ակումբն արդեն առաջին խաղակեսոմ վճռեց հանդիպման ելքն ու նախքան ընդմիջում չորս անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։
Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Բրեդլի Բարկոլյան, Մարկինիոսը, Ուսման Դեմբելեն և Դեզիրե Դուեն։
Հյուրերը երկրորդ խաղակեսում միայն կարողացան միայն մեկ գնդակ հետ բերել. աչքի ընկավ Ջոնաթան Դևիդը։
«Պարի Սեն-Ժերմենն» առավելության հասավ 4:1 հաշվով և բոլոր մրցաշարերում տարավ 10-րդ անընդմեջ հաղթանակը։ Այդ խաղերում ՊՍԺ-ն մրցակիցների դարպասը գրավել է 40 անգամ։
ՊՍԺ-ն վաստակեց 62 միավոր և շարունակում է վստահ գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Էնրիկեի թիմը 16 միավորով գերազանցում է մոտակա հետապնդողներ «Մարսելին» ու «Նիցային»։ «Լիլը» 5-րդն է և ունի 41 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից