ՊՍԺ-ն շատ լուրջ կորուստներով է մոտենում «Բարսելոնայի» դեմ խաղին 📸
ՊՍԺ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է «Բարսելոնայի» դեմ Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի հանդիպման համար նախատեսված հայտացուցակը։
Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Լյուկա Շևալյե, Մատվեյ Սաֆոնով, Ռենատո Մարին։
Պաշտպաններ – Աշրաֆ Հակիմի, Լուկաս Բերալդո, Իլյա Զաբառնի, Լյուկա Էրնանդես, Նունու Մենդեշ, Վիլիամ Պաչո։
Կիսապաշտպաններ – Ֆաբիան Ռուիս, Վիտինիա, Լի Կան Ին, Սենի Մայուլու, Բրեդլի Բարկոլյա, Ուորեն Զայիր-Էմերի, Մատիս Ժանժալ, Իբրահիմ Մբայե, Ժոաու Նևեշ։
Հարձակվողներ – Գոնսալու Ռամուշ, Քվենտեն Նժանտու։
«Պարի Սեն-Ժերմենի» հայտացուցակից տարբեր պատճառներով դուրս են մնացել «Ոսկե գնդակի» դափնեկիր Ուսման Դեմբելեն, Դեզիրե Դուեն, Խվիչա Կվարացխելիան և թիմի ավագ Մարկինիոսը։
«Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը կկայանա հոկտեմբերի 1-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դեզիրե Դուե, Խվիչա Կվարացխելիա, Մարկինիոս, Ուսման-Դեմբելե, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ⚔️ Le groupe parisien retenu pour disputer la 2e journée de la phase de ligue de @ChampionsLeague 👊#FCBPSG I #UCL pic.twitter.com/PZXKUZVA6q
— Paris Saint-Germain (@PSG_inside) September 30, 2025