ՊՍԺ-ն մտադիր է Մբապեին դարձնել պահեստային ֆուտբոլիստ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան շարունակում է մնալ անորոշ։
24-ամյա ֆուտբոլիստը վերջերս «Պարի Սեն-Ժերմենի» ղեկավարությանը հայտնել է, որ չի երկարձգելու գործող պայմանագիրն ու պատրաստվում է 2024 թ. ամռանն անվճար հեռանալ ակումբից։
Դրան զուգահեռ, փարիզյան ակումբը ցանկանում է Մբապեին վաճառել ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, որպեսզի նա չհեռանա անվճար։
Ինչպես հայտնում է The Athletic-ը, ՊՍԺ-ն մտադիր է տարբեր միջոցներով ճնշում գործադրել ֆրանսիացի հարձակվողի վրա, որպեսզի 24-ամյա ֆուտբոլիստը որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ։
Աղբյուրի փոխանցմամբ` փարիզյան ակումբը դիտարկում է Մբապեին պահեստային ֆուտբոլիստ դարձնելու տարբերակը։
Նշվում է, որ ՊՍԺ-ն կգնա այդ քայլին, եթե Մբապեն իր ապագայի վերաբերյալ դիրքորոշումը չփոխի։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2017 թ. օգոստոսից` անցկացրած 260 խաղում դառնալով 212 գոլի և 98 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՊՍԺ, տրանսֆերներ