ՊՍԺ-ն միացել է Հալանդի համար մղվող պայքարին
ՊՍԺ-ն պատրաստ է միանալ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդի համար մղվող պայքարին։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ֆրանսիական ակումբի ղեկավարությունը վստահ չէ, որ թիմի ներկայիս առաջատարներ Կիլիան Մբապեն և Նեյմարը կմնան ակումբում։
Մբապեի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2022 թվականը, իսկ Նեյմարն ամեն ինչ անում է, որպեսզի վերադառնա «Բարսելոնա», այդ իսկ պատճառով փարիզյան ակումբի ղեկավարությունը մտադիր է ձեռք բերել Հալանդին։ ՊՍԺ-ի ղակավարները կարծում են, որ ձեռք բերելով Հալանդին, ակումբի հարձակման գիծը չի կարոցնի հզորությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նորվեգացի խաղացողի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»։ Խաղացողը նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է տեղափոխվել «Բորուսիա Դորտմունդ», որի հետ պայմանագիր է կնքել մինչև 2024 թվականը։
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ