ՊՍԺ-ն, Մբապեի գոլի շնորհիվ, 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Ռենի դեմ խաղում🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 24-րդ տուրի շրջանակում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Ռենի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում` գրանցվեց ընդամենը 1 գոլ, այն էլ` 90+3-րդ րոպեին։
Փարիզյան ակումբը նետվեց հակագրոհի, ինչի արդյունքում Լեո Մեսսին հարվածայաին դիրք դուրս բերեց Կիլիան Մբապեին, ով էլ հաղթանակ պարգևեց տանտերերին։
Հատկանշական է, որ Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հաղթանակ կորզեց` կատարած միակ դիպուկ հարվածի շնորհից։
Այս հաղթանակից հետո «Պարի Սեն-Ժերմենը» վաստակեց 59 միավոր և շարունակում է գլխավորել Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։
«Ռենը», 37 միավորով, 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Լիգա-1, Կիլիան-Մբապե, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, Ռեն