ՊՍԺ-ն հրաժարվել է Նեյմարին փոխանակել Ռակիտիչի, Կոուտինիոյի և 40 մլն եվրոյի հետ
«Բարսելոնան» մտադիր է այս ամռանը վերադարձնել «ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարին:
Ինչպես հյտնում է L’Equipe-ն, կատալոնական ակումբը 27-ամյա հարձակվողի համար փարիզցիներին առաջարկել է 40 մլն եվրո ևթիմի երկու ֆուտբոլիստներին՝ Կոուտինիոյին և Ռակիտիչին:
Սակայն այս առաջարկը մերժվել է: Փարիզյան ակումբի սպորտային գծով տնօրեն Լեոնարդոն չի ցանկացել դիտարկել իսպանացիների առաջարկը:
Անտուան Գրիզմանին ձեռք բերելուց հետո «Բարսելոնան» չի կարող մեծ գումար առաջարկել Նեյմարի համար, այդ պատճառով ցանկանում է գործարքի մաս դարձնել իր ֆուտբոլիստներին: