ՊՍԺ-ն, հնարավոր է, խզի Ռամոսի պայմանագիրը
ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը, հնարավոր է, լքի ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը` հղում կատարելով Le Parisien-ին, փարիզյան ակումբը դիտարկում է 35-ամյա պաշտպանի հետ գործող պայմանագրի խզման տարբերակը։
Ընդ որում, ներկա պահին «Փարիզը» Ռամոսի հետ պայմանագրի խզումն այլևս չի համարում անհնար։
Աղբյուրի փոխանցմամբ` «Պարի Սեն-Ժերմենի» մարզչական շտաբն ու ղեկավարությունն անհանգստացած են իսպանացի ֆուտբոլիստի առողջական և ֆիզիկական վիճակով։
Ռամոսը մի քանի անգամ մկանային վնասվածքներ է ստացել և փորձել հնարավորինս արագ վերադառնալ շարք, սակայն այդ շտապողականությունը հանգեցրել է նոր խնդիրների։ Ներկա պահին իսպանացի ֆուտբոլիստը նույնիսկ անհատական մարզումների ժամանակ ցավեր է ունենում։
Դրան զուգահեռ, ՊՍԺ-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն վերջերս նշել է. «Իսպանական մամուլն է այս թեման շրջանառում, սակայն մենք հենց սկզբից էլ գիտեինք Սերխիոյի առողջական վիճակի մասին»։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսը 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ է ազատ գործակալի կարգավիճակով «Ռեալ Մադրիդից» տեղափոխվել ՊՍԺ, սակայն դեռևս որևէ հանդիպում չի անցկացրել փարիզյան ակումբի կազմում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեոնարդո, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ