Ե՞րբ էր վերջին անգամ որևէ ֆուտբոլիստ ՉԼ փլեյ-օֆֆ-ի շրջանակում 2+ գոլ խփել Բարսայի դեմ արտագնա խաղում

Ե՞րբ էր վերջին անգամ որևէ ֆուտբոլիստ ՉԼ փլեյ-օֆֆ-ի շրջանակում 2+ գոլ խփել Բարսայի դեմ արտագնա խաղում

17/02/2021 - 11:24

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս 4։1 հաշվով տպավորիչ հաղթանակ տարավ «Բարսելոնայի» նկատմամբ։

«Փարիզի» կազմում փայլեց Կիլիան Մբապեն, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, 22-ամյա ֆուտբոլիստը դարձել է միայն երկրորդ ֆուտբոլիստը, ում հաջողել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի արտագնա խաղում 2 կամ ավելի գոլի հեղինակ դառնալ «Բարսելոնայի» դեմ կայացած արտագնա խաղում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ միակ ֆուտբոլիստը, ով նման ցուցանիշ էր գրանցել, եղել է «Ռեալի» նախկին հարձակվող Ֆերենց Պուշկաշը։

Հունգարացի լեգենդար նախկին ֆուտբոլիստն այդպիսի հաջողության հասել է 1959/60 մրցաշրջանի շրջանակում, երբ «Ռեալը» Չեմպիոնների գավաթի կիսաեզրափակչի շրջանակում հյուրընկալվելիս 3:1 հաշվով հաղթեց «Բարսային», իսկ Պուշկաշը դարձավ դուբլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023