ՊՍԺ-ն հերթական խոշոր գործարքն է ավարտին հասցրել
«Լիոնի» եզրային հարձակվող Բրեդլի Բարկոլիան կարիերան կշարունակի ՊՍԺ-ի կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց փարիզյան ակումբը վճարելու է 45 մլն եվրո։
«Լիոնը» ևս 5 մլն եվրո վաստակելու է հավելավճարների տեսքով։
20-ամյա ֆուտբոլիոտի հաջորդ վաճառքից էլ «Լիոնն» ունենալու է 10% մասնաբաժին։
Նշվում է, որ Բարկոլիան արդեն մեկնել է Փարիզ և օգոստոսի 31-ին բուժզննում կանցնի «Պարի Սեն-Ժերմենի» համար։
Ռոմանոն հաստատում է, որ ՊՍԺ-ն սույն թվականի հունիսից փորձում էր ավարտին հասցնել այս գործարքը. փարիզյան ակումբի խորհրդական Լուիշ Կամպուշը երիտասարդ ֆուտբոլիստի տաղանդի մեծ երկրպագուն է։
Ինսայդեր Նիկոլո Սկիրային էլ հայտնի է դարձել, որ կողմերը կնքելու են 5 տարվա պայմանագիր` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Բրեդլի Բարկոլիան «Լիոնի» սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 47 հանդիպում` դառնալով 7 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բրեդլի Բարկոլիա, Լիոն, Լուիշ Կամպուշ, Նիկոլո Սկիրա, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո