ՊՍԺ-ն առանց Մբապեի մեծ դժվարությամբ նվաճեց Լիգայի գավաթը🎥
Հուլիսի 31-ին Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայացավ Ֆրանսիայի լիգայի գավաթի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին ՊՍԺ-ն և «Լիոնը»։
Հանդիպման մեծ մասն անցավ հավասար պայքարում և երկու կողմերն էլ ունեին աչքի ընկնելու հնարավորություններ, սակայն խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում դարպասի գրավում չարձանագրվեց։ Նշանակվեց 11 մետրանոց հարվածար։ Փարիզյան ակումբի ֆուտբոլիստներն ավելի դիպուկ գտնվեցին՝ ռեկորդային՝ 9-րդ անգամ նվաճելով Լիգայի գավաթի տիտղոսը։ Վճռորոշ դարձավ «Լիոնի» հարձակվող Բերտրան Տրաորեի վրիպումը։
Հավելենք, որ օրեր անց՝ օգոստոսի 12-ին, Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում մրցելու է «Ատալանտայի» դեմ։
# Ատալանտա, Լիոն, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Ֆրանսիայի լիգայի գավաթ