ՊՍԺ-ն անհավանական պայմանագիր է առաջարկել Մբապեին
ՊՍԺ-ն ոչ մի կերպ չի պատրաստվում բաց թողնել իր առաջատար Կիլիան Մբապեին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան, փարիզյան ակումբը նոր պայմանագիր է առաջարկել 22-ամյա ֆուտբոլիստին։
Աղբյուրի փոխանցմամբ «Պարի Սեն-Ժերմենի» սպորտային տնօրեն Լեոնարդոն և նախագահ Նասեր Էլ-Խելայֆին Մբապեին առաջարկել են 5 տարվա պայմանագիր` տարեկան 32 մլն եվրո աշխատավարձով։
Նշվում է, ֆրանսիացի ֆուտբոլիստը դեռևս որևէ պատասխան չի տվել ՊՍԺ-ի ղեկավարությանը, քանի որ սպասում է նաև «Ռեալ Մադրիդի» առաջարկին։
Հավելենք, որ եթե Մբապեն ընդունի «Փարիզի» առաջարկը, ապա կդառնա ակումբի երկրորդ ամենաշատ վարձատրվող ֆուտբոլիստը։ Փարիզյան ակումբում ամենաշատը տարեկան վաստսկում է Նեյմարը, ում աշխատավարձը կազմում է 38 մլն եվրո։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն ՊՍԺ-ի կազմում հանդես է գալիս 2017 թվականից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 171 հանդիպում` դառնալով 132 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեոնարդո, Կիլիան-Մբապե, Նասեր Ալ-Հելայֆի, Նեյմար, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ