ՊՍԺ-ն 75 մլն եվրո է առաջարկել Ինտերի առանցքային ֆուտբոլիստներից մեկի դիմաց
ՊՍԺ-ն չի դադարում քայլեր ձեռնարկել, որպեսզի ձեռք բերի «Ինտերի» աջ լատերալ Աշրաֆ Հակիմիին։
Փարիզյան ակումբն արդեն տևական ժամանակ է մարոկկացի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում բանակցություններ է վարում «ներաձուրիների» հետ։
ՊՍԺ-ն սկզբում 22-ամյա ֆուտբոլիստի դիմաց առաջարկել է 60 մլն եվրո, որը, սակայն, մերժվել է։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը, «Պարի Սեն-Ժերմենը» բարելավել է իր առաջարկը` հասցնելով այն 75 մլն եվրոյի, որն իր մեջ ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» իր ֆուտբոլիստի դիմաց ցանկանում է ստանալ 80 մլն եվրո։
Ամեն դեպքում, աղբյուրի փոխանցմամբ, փարիզյան ակումբը կտրուկ մոտ է այս գործարքն ավարտին հասցնելուն։
Իտալացի մեկ այլ լրագող Նիկոլո Սկիրան էլ հայտնում է, որ Հակիմին արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել փարիզեցիների հետ։ Նա «Փարիզի» հետ կնքելու է պայմանագիր մինչև 2026 թ. հունիսի 30-ը` տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։
Հատկանշական է, որ երիտասարդ ֆուտբոլիստին ցանկանում է իր շարքերում տեսնել նաև «Չելսին», որը խաղացողի տրանսֆերի դիմաց «Ինտերին» առաջարկել է 60 մլն եվրո։ Բացի դրանից, «ազնվականները» պատրաստ են այդ գործարքում ներառել նաև Դավիդե Ձապակոստային, Մարկոս Ալոնսոյին, Էմերսոն Պալմերիին կամ էլ Անդրեաս Քրիստիենսենին։
Հիշեցնենք, որ Աշրաֆ Հակին «Ինտերի» գույները պաշտպանում է 2020 թ. սեպտեմբերից սկսած և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 45 հանդիպում` դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրեաս Քրիստիենսեն, Աշրաֆ Հակիմի, Դավիդե Ձապակոստա, Էմերսոն, Ինտեր, Մարկոս ԱԼոնսո, Նիկոլո Սկիրա, Չելսի, ՊՍԺ, Ջանլուկա դի Մարցիո, տրանսֆերներ