ՊՍԺ-ի պաշտպանը մոտ է Բավարիա տեղափոխվելուն
ՊՍԺ-ի աջ պաշտպան Նորդի Մուկիելեն, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի «Բավարիայի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ռեկորդ մայսթերը» պատրաստ է գնման իրավունքով վարձակալել 26-ամյա լատերալին։
Աղբյուրի փոխանցմամբ` մյունխենյան ակումբը ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ արդեն 4 տարվա պայմանագիր է համաձայնեցրել, որը նախատեսված է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
«Բավարիան» Մուկիելեին վարձակալելու է մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
Կողմերն այժմ շատ մոտ են վերջնական համաձայնության գալուն։
Հաղորդվում է, որ ՊՍԺ-ն գործարքում ցանկանում է ներառել պարտադիր գնման իրավունք, որի դիմաց «Բավարիան» վարձակալության ավարտից հետո պետք է վճարի 25 մլն եվրո։
Նշենք, որ Նորդի Մուկիելեն գերմանական ֆուտբոլում հանդես գալու արդեն հարուստ փորձ ունի, քանի որ 2018-22 թթ. պաշտպանել է «Լայպցիգի» գույներն` անցկացրած 146 խաղում դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Ֆրանսիացի ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» շարքերը համալրել է 2022 թ. հուլիսին, որի կազմում անցկացրել է 34 հանդիպում` դառնալով 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Նիկոլո Սկիրա, Նորդի Մուկիելե, ՊՍԺ, տրանսֆերներ