ՊՍԺ-ի նախագահ. «Մենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներն ունենք»
ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ Խելայֆին հայտնել է, որ ակումբը ցանկանում է թիմում պահել բոլոր առաջատար ֆուտբոլիստներին.
«Մեր բախտը բերել է, քանի որ ունենք աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին, ովքեր ցանկացել են խաղալ ՊՍԺ-ում` չնայած առաջարկներ են ունեցել նաև այլ ակումբներից։
Մենք աշխատում ենք` նրանց թիմում պահելու համար։ Կվերլուծենք մեր գործողությունները և կտեսնենք, ինչպես շարունակել զարգացումը։
Մենք չենք պատրաստվում սխալներ գործել։ Ամռանը պետք է բալանսավորենք կազմը։ Մեզ չի անհանգստացնում տրանսֆերային շուկան, և ես այժմ հիանում եմ մեր ապագա աստղերով, ինչպիսիք են Ուորեն Զայիր-Էմերին և Էլ Շադայ Բիթշիաբուն»,- ՊՍԺ-ի ղեկավարի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք` տեղեկություններ կան, որ ամռանը փարիզյան ակումբից հեռանալու են Լեո Մեսսին, Կիլիան Մբապեն ու Սերխիո Ռամոսը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լեո Մեսսի, Կիլիան-Մբապե, Նասեր Ալ-Հելայֆի, ՊՍԺ, Սերխիո-Ռամոս, տրանսֆերներ