ՊՍԺ-ի ղեկավարը արգելել է վաճառել Մբապեին
Եթե ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մոտ է Փարիզից հեռանալուն, ապա հարձակման գծում բրազիլացու խաղընկեր Կիլիան Մբապեն մոտ ժամանակներս չի լքի ֆրանսիական ակումբը։
Sport.es-ը հղում կատարելով L’Equipe-ին՝ տեղեկացնում է, որ 21-ամյա հարձակվողի վաճառքի արգելքը դրել է փարիզյան ակումբի սեփականատեր Թամիմա բին Համադա Ալ-Թանին։ Այս որոշումը պայմանավորված է կորոնավիրուսի համաճարակի պատճառով բռնված ճգնաժամով։
# Կիլիան-Մբապե, Նեյմար, ՊՍԺ