ՊՍԺ-ում կորոնավիրուսի համաճարակ է․ երկու առանցքային ֆուտբոլիստներ բաց կթողնեն Բավարիայի դեմ հանդիպումը
ՊՍԺ-ի աջ պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին և հենակետային կիսապաշտպան Մարկո Վերատին վարակվել են կորոնավիրուսով։ Այդ մասին տեղեկացնում է փարիզյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջը։
Վերատիի մոտ վարակը հաստատվել է դեռևս ապրիլի 2-ին ու նա արդեն բաց է թողել Լիգա 1-ի 31-րդ տուրի շրջանակում «Լիլի» (0:1) դեմ կայացած հանդիպումը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ՊՍԺ-ի երկու ֆուտբոլիստներն էլ պետք է պահպանեն հակահամաճարակային կանոնները։ Ֆլորենցին ու Վերատին արդեն ինքնամեկուսացել են, և ամենայն հավանականությամբ, բաց կթողնեն ապրիլի 7-ին Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում «Բավարիայի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։
Հիշեցնենք, որ այդ հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեսանդրո Ֆլորենցի, Բավարիա, Լիգա-1, կորոնավիրուս, Մարկո Վերատի, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ