ՊՍԺ – Բավարիա, Միլան – Տոտենհեմ հանդիպումների մրցավարական անձնակազմերը
Փետրվարի 14-ին ավելի քան երեք ամսվա դադարից կետո կվերսկսվի Չեմպիոնների լիգան և կմեկնարկի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլը։
Խաղային առաջին օրը կկայանան ՊՍԺ – «Բավարիա» և «Միլան» – «Տոտենհեմ» հանդիպումները։
ՈՒԵՖԱ-ն արդեն հրապարակել է այդ հանդիպումների մրցավարական անձնակազմերը.
Գլխավոր մրցավար – Մայքլ Օլիվեր (Անգլիա)
Եզրային մրցավարներ – Ստյուարտ Բերթ, Սայմոն Բենեթ (երկուսն էլ` Անգլիա)
Չորրորդ մրցավար – Էնդի Մեդլի (Անգլիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Տոմաշ Կվյատկովսկի (Լեհաստան), Ստյուարտ Էտվել (Անգլիա)
Գլխավոր մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա)
Եզրային մրցավարներ – Շտեֆան Դե Ալմեյդա, Բեգիմ Զոգայ (երկուսն էլ` Շվեյցարիա)
Չորրորդ մրցավար – Լուկաս Ֆենդրիխ (Շվեյցարիա)
VAR համակարգի պատասխանատուներ – Մարկո Ֆրից (Գերմանիա), Ֆեդիան Սան (Շվեյցարիա)
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Մայքլ Օլիվեր, Միլան, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ, Սանդրո Շերեր, Տոտենհեմ