Պույոլը ներողություն է խնդրել Կասիլիասի Twitter-ում կատարված գրառման տակ գրած մեկնաբանության համար
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ռեալ Մադրիդի», «Պորտուի» և Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասի Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարվել այն մասին, թե վերջինս համասեռամոլ է։
Հետագայում Կասիլիասը հեռացրել է շոկային գրառումը` նշելով, որ իր միկրոբլոգը «կոտրված» է եղել։
Հատկանշական է, որ այդ գրառման մեկնաբանություններում «Բարսելոնայի» նախկին ավագ Կառլես Պույոլը գրել էր հետևյալը.
«Եկել է բոլորին հայտնելու մեր պատմության մասին, Իկեր»։
Նախկին կենտրոնական պաշտպանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել` ներողություն խնդրելով չստացված կատակի համար.
«Ես սխալ եմ թույլ տվել։ Հայցում եմ ներողամտություն` անշնորհք կատակի համար։ Այն եղել է առանց չարամտության և անտեղի։
Հասկանում եմ, որ այդ կատակը կարող էր վիրավորել ինչ-որ մեկի զգացմունքները: Իմ հարգանքն ու աջակցությունն եմ հայտնում ԼԳԲՏ համայնքին»,- գրել է Պույոլը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Իկեր Կասիլիաս, Իսպանիայի հավաքական, Կառլես_Պույոլ, Ռեալ Մադրիդ