Պորտուի սանը հանդես կգա Գանձասար-Կապանում
«Գանձասար-Կապանը» հայտնում է, որ նոր համալրում ունի։ Ակումբը 1 տարվա պայմանագիր է ստորագրել պորտուգալացի 28-ամյա կիսապաշտպան Ժորժե Շուլայի հետ։
Շուլան պորտուգալական «Պորտուի» սան է, հանդես է եկել պորտուգալական «Սպորտինգում», «Մարիտիմուում», խաղացել է հոլանդական «Վենլո» և լիտվական «Ժալգրիս» ակումբներում։
28-ամյա կիսապաշտպանի վերջին ակումբը եղել է պորտուգալական «Մերելինենսեն»։