Պաշտոնական. Պորտուգալիայի հավաքականի դարպասապահը տեղափոխվեց Ռոմա
Ինչպես տեղեկացնում է «Ռոմայի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Վուլվերհեմպտոնի» և Պորտուգալիայի հավաքականի դարպասապահ Ռուի Պատրիսիուին։
«Գայլերը» 33-ամյա դարպասապահի դիմաց վճարել են 11.5 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 3 տարվա պայմանագիր։
հիշեցնենք, որ պորտուգալացի դարպասապահը «Վուլվզի» կազմում հանդես էր գալիս 2018 թ. հուլիսից և մինչ այս պահն ակումբի կազմում անցկացրել է 127 հանդիպում` դարպասը 37 անգամ պահելով անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Պորտուգալիայի հավաքական, Ռոմա, Ռուի Պատրիսիու, Վուլվերհեմփթոն, տրանսֆերներ