Պորտուգալական ակումբը Բենֆիկայի դեմ հանդիպմանը ներկայացել է 9 ֆուտբոլիստով
Պորտուգալական Լիգա ՆՈՍ-ի 12-րդ տուրի շրջանակում «Բենֆիկան» հյուրընկալվելիս 7:0 հաշվով ջախջախել է «Բելենենսենշին»։
Այդ հանդիպումն արտառոց ընթացք է ստացել, քանի որ «Բելենենսենշը» ներկայացել էր ընդամենը 9 ֆուտբոլիստով։
Բանն այն է, որ Լիսաբոնը ներկայացնող ակումբում կորոնավիրուսի համաճարակ է բռնկվել, ինչի հետևանքով թիմի ֆուտբոլիստների մեծ մասը չէին կարող մասնակցել «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը։
Ընդ որում` «Բենֆիկայի» դեմ խաղում «Բելենենսենշի» մեկնարկային կազմում հայտնված 9 ֆուտբոլիստներից 2-ը դարպասապահ են եղել. Ալվարո Ռամալյոն խաղացել է որպես դարպասապահ, իսկ Ժոաո Մենտեյրոն` որպես աջ պաշտպան։
Հավելենք, որ «Բենֆիկան» հանդիպման բոլոր գոլերը խփել է առաջին կեսում. «արծիվների» կազմից հեթ-տրիկի հեղինակ է դարձել Դարվին Նունյեսը, դուբլի` Հարիս Սեֆերովիչը, մեկ անգամ աչքի է ընկել Յուլիան Վայգլը, իսկ «Բելենենսենշի» պաշտպան Կաուն գրավել է սեփական դարպասը։
Այս հաղթանակից հետո Ժորժե Ժեզուսի թիմը վաստակել է 31 միավոր և գլխավորել մրցաշարային աղյուսակը։
«Բելենենսենշը», 8 միավորով, 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելենենսենշ, բենֆիկա, Դարվին Նունյես, Ժորժե Ժեզուս, Լիգա ՆՈՍ, կորոնավիրուս, Հարիս Սեֆերովիչ, Յուլիան Վայգլ