Պոչետինո․ «Ես չեմ դադարում լաց լինել»

Պոչետինո․ «Ես չեմ դադարում լաց լինել»

23/05/2020 - 11:08

«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոսել է նախորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլից» կրած պարտության մասին․

«Մենք ակնհայտ ուժեղ էինք «Լիվերպուլից», և հնարավոր է, մենք արժանի էինք ավելի լավ արդյունքի, սակայն եզրափակիչում ամենակարևորը հաղթանակն է։ Խնդիրն այն չէ՝ արժանի՞ ես, թե՞ ոչ։ Ոչ ոք չի կարող նախապատրաստվել, որ խաղի մեկնարկից 30 վայրկյանց անց կարող ես գոլ բաց թողնել։ Չգիտեմ՝ ինչպես դա տեղի ունեցավ մեզ հետ։ Դրանից հետո փոխվեցին բոլոր էմոցիաները, փոխվեց ամեն ինչ։ Ես այնքան հիասթափված էի։ Չեմ դադարում լաց լինել և վատ զգալ ինձ դրա համար»,- արգենտինացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Guardian-ը։

Արգենտինացի մասնագետը հավելել է, որ ինքը Ժոզե Մոուրինիոյի հետ պահպանում է ընկերական հարաբերություններ, և նա ուրախ է, որ հենց Ժոզեն է իրեն փոխարինել։

Աղբյուրի փոխանցմամբ՝ արգենտինացի մասնագետը անգլիական ակումբներից առաջարկի է սպասում և պատրաստ է նույնիսկ գլխավորել ստորին շարքերում գտնվող ակումբ։ Հաղորդվում է նաև, որ այդ ակումբը կարող է դառնալ «Նյուքասլը», որը շուտով ձեռք կբերի Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանը, ում կարողությունը գնահատվում է մոտ 300 մլրդ եվրո։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 խաղարկության եզրափակիչ խաղում «Լիվերպուլը» Մոհամեդ Սալահի և Դիվոգ Օրիգիի գոլերի շնորհիվ 2։0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023