Պոչետինոն Ագուերոյին ցանկանում է տեսնել ՊՍԺ-ի կազմում
Chanel+ հաղորդման եթերում ֆուտբոլային գործակալ Բրունո Սատինը հայտարարել է, որ «ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն ցանկանում է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոյին տեսնել փարիզյան ակումբի կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Արգենտինացի մասնագետի համար Ագուերոյին ձեռք բերելը առաջնահերթություն է լինելու։
Հարձակվողի գործող պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ ավարտվում է 2021 թվականի ամռանը։ Եթե Ագուերոն չերկարաձգի պայմանագիրը հարազատ ակումբի հետ, ապա ամռանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով հայտնվել «ՊՍԺ»-ում
ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա հարձակվողը մանկունյական ակումբի կազմում մասնակցել է ընդամենը 5 հանդիպման և չի կարողացել աչքի ընկնել արդյունավետ գործողությամբ։
# ԱՊԼ, Մանչեսթեր-Սիթի, Մաուրիսիո-Պոչետինո, ՊՍԺ, Սերխիո-Ագուերո, տրանսֆերներ