Պոչետինո. «Վերջին 10-15 տարում Չելսին Անգլիայի լավագույն ակումբն է»
Մաուրիսիո Պոչետինոն խոսել է «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին.
««Չելսիում» աշխատելն ինձ համար հաճելի է և մեծ պատիվ։ Ես շատ լավ գիտեմ այս ակումբը, որն աշխարհում լավագույններից է։
Մենք քրտնաջան աշխատելու ենք, որպեսզի երկրպագուները կարողանան վայելել ֆուտբոլը, իսկ «Չելսիի» պատմությունը կապված է հաղթանակների հետ, բայց կարևոր է նաև, թե ինչպես ենք դրանց հասնելու։
Հաղթական մշակությը շատ կարևոր է։ Վերջին 10-15 տարում «Չելսին» Անգլիայի լավագույն ակումբն է։ Ես շատ լավ գիտեմ Պրեմիեր լիգան և «Չելսիի» մշակույթը։
Ես այժմ շատ, շատ, շատ ավելի լավն եմ։ Մարզչական շտաբիս հետ ամեն ինչ վերլուծելու ժամանակ ենք ունեցել` ավելի լավը դառնալու համար։
Էվոլյուցիան շարունակվում է ամեն օր։ Ամեն օր մենք փորձում ենք ավելի ուժեղանալ։ Պետք է միշտ օգտագործել կուտակած փորձը, հակառակ դեպքում անօգուտ եք աշխատում։
Կարծում եմ` մենք ճիշտ ուղու վրա ենք. փորձում ենք ինչ-որ բան ավելացնել և ֆուտբոլիստներին օգնել`ավելի ուժեղ դառնալու համար»,- նշել է արգենտինացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է «Չելսիի» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ Մաուրիսիո Պոչետինոն վերջերս է «ազնվականների» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Մաուրիսիո-Պոչետինո, Չելսի