Պոգոնը, Բիչախչյանի գոլի շնորհիվ, հաղթանակ տոնեց Էկստրակլասայի 2022/23 մրցաշրջանի առաջին խաղում🎥
Լեհական Էկստրակլասայի 2022/23 մրցաշրջանի 1-ին տուրում «Պոգոն Շեցինը»` սեփական հարկի տակ, մրցեց առաջնության նորեկ «Վիձևի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 19-րդ րոպեին Բարթոլոմեյ Պավլովսկին առաջ մղեց հյուրերին։
Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը` 45-րդ րոպեին, Լուկա Զահովիչը խփեց «Պոգոնի» պատասխան գնդակը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
55-րդ րոպեին տանտերերի կազմում փոխարինման մտավ Վահան Բիչախչյանը, ով էլ 71-րդ րոպեին հեռահար հարվածով դարձավ հիանալի գոլի հեղինակ ու առաջ մղեց «Պոգոնին»։
Ինչպես պարզվեց հետագայում, 23-ամյա կիսապաշտպանի գոլն այս խաղում վերջինն էր. «Պոգոնը» հաղթեց 2:1 հաշվով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էկստրակլասա, Պոգոն Շեցին, Վահան Բիչախչյան