Պիկեն պատրաստ չի եղել փոխարինման դուրս գալ Վալենսիայի դեմ խաղում
Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Վալենսիային»։
Կատալոնական ակումբի կազմից այդ հանդիպմանը մասնակցել է նաև կենտրոնական պաշտպան Ժերար Պիկեն` 74-րդ րոպեին փոխարինելով վնասվածք ստացած Ժյուլ Կունդեին։
Այդուհանդերձ, ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, 35-ամյա ֆուտբոլիստը պատրաստ չի եղել փոխարինման դուրս գալ։
Բանն այն է, որ Պիկեն պահեստայինների նստարանին նստած է եղել հողաթափերով` առանց գուլպաների և պաշտպանիչ վահանի։
Երբ արդեն պարզ էր, որ Պիկեն պետք է փոխարինման դուրս գար, խաղակոշիկները հագնելու ժամանակ նա նկատել է որ քուղերի վրա հանգույց կա, որը Սերխիո Բուսկետսն է քանդել, որպեսզի 35-ամյա ֆուտբոլիստն ավելորդ ժամանակ չկորցնի դրա համար։
«Պիկեն պահեստայինների նստարանին նստած է եղել առանց խաղակոշիկների և պաշտպանիչ վահանի, քանի որ կարծել է, թե այդպես էլ դաշտ դուրս չի գալու։ Նա նույնիսկ նախավարժանք կատարելու ժամանակ չունեցավ»,- խաղից հետո նշել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խավին։
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ժերար Պիկեն «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 8 հանդիպում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժերար Պիկե, Լա-լիգա, Խավի, Սերխիո Բուսկետս