Պիկեն, հնարավոր է, վերադառնա ԱՊԼ․ նա առաջարկ ունի
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն, հնարավոր է, վերադառնա անգլիական Պրեմիեր լիգա, որտեղ ժամանակին խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։
Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի շրջանակում օգոստոսի 14-ին «Բավարիայից» 2։8 հաշվով կրած խայտառակ հաշվով կրած պարտությունից հետո Պիկեն հայտարարեց, որ ակումբին լուրջ կադրային փոփոխոթյուններ են հարկավոր, և եթե կարիք լինի թարմություն հաղորդել թիմի մեկնարկային կազմում, ապա առաջինը հենց ինքն է պատրաստ հեռանալ ակումբից։
Այդ ամենից փորձում է օգտվել ԱՊԼ վերադարձած «Ֆուլհեմը», որն առաջարկ է կատարել հենց ֆուտբոլիստին։ Այդ մասին տեղեկացնում է Sport.es-ը։
Հավելենք, որ դեռևս հայտնի չէ, թե 33-ամյա պաշտպանն ինչ պատասխան է տվել լոնդոնյան ակումբին։ Միայն նշենք, որ Պիկեի և կատալոնական ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
# Բավարիա, Բարսելոնա, Ժերար Պիկե, Չեմպիոնների-լիգա, տրանսֆերներ, Ֆուլհեմ