Պերիշիչը նոր ակումբի կազմում անհավանական ցածր աշխատավարձ կստանա
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տոտենհեմի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը վարձավճարով համալրել է խորվաթական «Հայդուկի» շարքերը։
Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ մինչև 2024 թ. հունիսի 30-ը 34-ամյա ֆուտբոլիստը վաստակելու է ընդամենը 1 եվրո աշխատավարձ։
Հատկանշական է, որ 2024 թ. հուլիսի 1-ին Պերիշիչը դառնալու է ազատ գործակալ, ինչից հետո 1 տարվա պայմանագիր է կնքելու «Հայդուկի» հետ։
Ռոմանոն հաստատում է, որ հաջորդ երկու տրանսֆերային պատուհանների ժամանակ «Հայդուկն» իրավունք է ունենալու խզել կնքված պայմանագիրը։
Բացի այդ, պայմանագրում առկա է լինելու նաև հավելավճարների կետ, որը կսկսի գործել միայն այն դեպքում, եթե Սպլիտ քաղաքը ներկայացնող ակումբը նվաճի եվրագավաթային որևէ մրցաշարի խմբային փուլի ուղեգիր։
Հիշեցնենք, որ վերջերս «Հայդուկի» շարքերը համալրել էր նաև մեկ այլ անվանի խորվաթ ֆուտբոլիստ` Նիկոլո Կալինիչը, ով նույնպես համաձայնել է ակումբի կազմում հանդես գալ 1 եվրո աշխատավարձով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Իվան Պերիշիչ, Հայդուկ, Նիկոլա Կալինիչ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո