Պերեսը պատրաստ է անժամկետ պայմանագիր առաջարկել Զիդանին
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ է ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի աշխատանքից, ում գլխավորությամբ «արքայական» ակումբն ընթացիկ մրցաշրջանում նվաճեց Լա լիգայի չեմպիոնությունն ու Իսպանիայի սուպեր գավաթը։
Ինչպես տեղեկացնում է OK Diario-ի տնօրեն Էդուարդո Ինդան, «արքայական» ակումբի ղեկավարը պատրաստ է ֆրանսիացի մասնագետին անժամկետ պայմանագիր առաջարկել՝ ընդլայնելով նրա լիազորությունները։
Պերեսի կարծիքով, Զիդանը կարող է «Ռեալի» համար այնպիսի հաջողակ մարզիչ դառնալ, ինչպիսն Սըր Ալեքս Ֆերգյուսոնն էր «Մանչեսթեր Յունայթեդի» համար, ով «կարմիր սատատաների» ղեկին եղել է 26 տարի։
Նշենք, որ Զիդանի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թվականին։
# Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Ռեալ Մադրիդ, Սըր Ալեքս Ֆերգյուսոն, Ֆլորենտինո Պերես