«Պետք է նորմալ պաշտպանություն». պահպանակ արտադրող ընկերությունը ծաղրել է Սպարտակին
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի կենտրոնական խաղում Մոսկվայի «Սպարտակը» հյուրընկալվելիս 1:7 հաշվով խայտառակ պարտություն կրեց «Զենիթից»։
Հանդիպումից հետո մոսկովյան ակումբի ֆուտբոլիստներին ծաղրել է պահպանակներ արտադրող «Vizit» ընկերությունը` Twitter-ի իր միկրոբլոգում կատարելով հետևյալ գրառումը.
«Ընկերներ, գրե՛ք, թե որտեղ ուղարկենք պահպանակների արկղը։ Այժմ ձեզ պետք է նորմալ պաշտպանություն»։
Հավելենք, որ, ըստ OptaIvan-ի տեղեկությունների, «Սպարտակը» ՌՊԼ-ի պատմության մեջ կրել է իր ամենախոշոր հաշվով պարտությունը։ Ակումբը երբեք 5 գոլից ավելի բաց չէր թողել։
# Զենիթ, ՌՊԼ, Սպարտակ, Սպարտակ-Մոսկվա