Պենտա-տրիկ Հայաստանի բարձրագույն առաջնությունից․ Լոռի 8։0 Երևան ?
Հայաստանի բարձրագույն առաջնությունում ընթանում է 15-րդ տուրը, որը վերջինն է ձմեռային դադարից առաջ։ Շարունակում է անդունդը գլորվել «Երևան» ՖԱ-ն՝ կրելով 15-րդ անընդմեջ պարտությունը։
Այս անգամ երևանցիներին չնկատեցին լոռեցիները՝ 8 անպատսխան գնդակ ուղարկելով «Երևանի» դարպասը։ Այս խաղում պենտա-տրիկի հեղինակ է դարձել «Լոռիի» կենտրոնական հարձակվող Ջոնել Դեսիրեն։ Դեսիրեն իր գոլերի քանակը հասցրեց 10-ի՝ կտրուկ մոտենալով ռմբարկուների ցուցակի առաջատար Մորի Կոնեին, ով իր ակտիվում ունի 11 գնդակ։
«Լոռիի» կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոբերտ Մինասյանը, մեկ գնդակ էլ գրանցվել է Լուիս Մաթուիսի անվան դիմաց։
Առաջնության աշնանային հատվածը «Լոռին» վաստակած 28 միավորով ավարտել է առաջին տեղում՝ 1 միավորով գերազանցելով գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»
# Երևան, Լոռի, Հայաստանի-առաջնություն