Պատրիկ Շիկի պոկերը ոչֆուտբոլային հաշվով հաղթանակ պարգևեց Բայերին Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 14-րդ տուրի շրջանակում «Բայերը» սեփական հարկի տակ մրցեց ընթացիկ մրցաշրջանի ակնհայտ հետնապահ «Գրոյտեր Ֆյուրտի» դեմ։
Լևերկուզենը ներկայացնող ակումբը պարզապես ջախջախեց մրցակցին` հաղթելով 7:1 հաշվով։
«Բայերի» կազմից պոկեիր հեղինակ դարձավ Պատրիկ Շիկը, մեկական անգամ էլ աչքի ընկան Ամին Ադլին, Էդմոնդ Տապսոբան և Պիերո Հինկապին։
«Գրոյտեր Ֆյուրտի» միակ գոլը խփեց Ջերեմի Դուձյակը։
Նշենք, որ Պատրիկ Շիկը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում դարձել է արդեն 12 գոլի հեղինակ և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը` զիջելով միայն «Բավարիայի» գոլահար Ռոբերտ Լևանդովսկուն, ում ակտիվում կա 14 գնդակ։
«Բայերն» այս հաղթանակից հետո վաստակեց 27 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
«Գրոյտեր Ֆյուրտն» իր ակտիվում ունի ընդամենը 1 միավոր և զբաղեցնում է վերջին` 16-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամին Ադլի, Բայեր Լևերկուզեն, Բունդեսլիգա, Գրոյտեր Ֆյուրտ, Էդմոնդ Տապսոբա, Պատրիկ Շիկ, Պիերո Հինկապի