Պատերազմ Թուրինի և Նեապոլի միջև. Յուվենտուս – Նապոլի՝ 4:3 ?

Պատերազմ Թուրինի և Նեապոլի միջև. Յուվենտուս – Նապոլի՝ 4:3 ?

01/09/2019 - 01:03

Իտալական Ա սերիայի 2-րդ տուրի կենտրոնական խաղում «Յուվենտուսը» հյուրընկալել էր «Նապոլիին»: Գոլառատ խաղն ավարտվել է տանտերերի հաղթանակով՝ 4:3:

Խաղի 16-րդ րոպեին Դանիլոն բացել է հաշիվը, իսկ 3 րոպե անց Իգուաինը կրկնապատկել է այն: 62-րդ րոպեին Ռոնալդուն խփել է թուրինցիների 3-րդ գոլը:

66-րդ րոպեին Մանոլասը խփել է նեապոլցիների առաջին գոլը, իսկ մոտ 2 րոպե անց Լոսանոն կրճատել է հաշվի տարբերությունը: 81-րդ րոպեին Դի Լորենցոն նաև հավասարեցրել է հաշիվը:

Մրցավարի ավելացրած 2-րդ րոպեին Կուլիբարին պատահմամբ գնդակն ուղարկել է սեփական դարպասը:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023