Սիթին պատրաստվում է 10 մլն եվրո ծախսել երկու պատանի ֆուտբոլիստների գնման համար
Ինչպես հաղորում է Goal.com-ը, «Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է գնել «Ֆլումինենսեի» երկու պատանի ֆուտբոլիստների տրանսֆերային իրավունքները։
«Քաղաքաբնակները» բրազիլական ակումբին առաջարկել են 10 մլն եվրո կիսապաշտպան Մետինիոյի և վինգեր Կայկիի դիմաց։
Ֆուտբոլիստները 18 տարեկան կդառնան միայն այս տարի։
Հաղորդվում է, որ ամենայն հավանականությամբ, խաղացողներն իրենց ելույթները կսկսեն City Football Group-ի ակումբներից մեկում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մետինիոյի և Կայկիի ծառայություններով հետաքրքրված է Դոնեցկի «Շախտյորը»։
Հավելենք, որ բացի «Մանչեսթեր Սիթիից», City Football Group-ին պատկանում են նաև «Նյու-Յորք Սիթին» (ԱՄՆ), «Մելբուրն Սիթին» (Ավստրալիա), «Յոկոհամա Մարինոսը» (Ճապոնիա), «Մոնտեվիդեո Սիթի Տորկեն» (Ուրուգվայ), «Ժիրոնան» (Իսպանիա), «Սիչուան Ցզյունուն» (Չինաստան), «Մումբայ Սիթին» (Հնդկաստան), «Լոմելը» (Բելգիա), «Տրուան» (Ֆրանսիա), ինչպես նաև նրանք համագործակցում են Բոլիվիան ներկայացնող «Բոլիվար» ակումբի հետ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# City Football Group, Բոլիվար, Ժիրոնա, Լոմել, Կայկի, Մանչեսթեր-Սիթի, Մելբուրն Սիթի, Մետինիո, Մոնտեվիդեո Սիթի, Մումբայ Սիթի, Յոկոհամա Մարինոս, Նյու-Յորք Սիթի, Շախտյոր, Սիչուան Ցզյունու, տրանսֆերներ, Տրուա, Ֆլումինենսե