Բարսելոնան բանակցել է Բավարիայի պաշտպանի հետ
«Բարսելոնան» հավանական տրանսֆերի վերաբերյալ բանակցել է «Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարի հետ:
Ֆրանսիացին վերջերս մյունխենյան ակումբին հասկացրել է, որ պատրաստ է 2023 թ. ամռանը փոխել ակումբային գրանցումը, երբ նրա գործող պայմանագրի ժամկետի կավարտվի մեկ տարուց։
Ինչպես հայտնում է Kicker-ը, Պավարն այժմ փնտրտուքների մեջ է։ Ֆուտբոլիստի գործակալն արդեն կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ: Կատալոնական ակումբը դեմ չէ Պավարի տեղափոխությանը, քանի որ պաշտպանության աջ եզրը ցանկանում են ուժեղացնել։
«Բարսելոնան» դիտարկում է Պավարին հրավիրելու տարբերակը, թեև ֆուտբոլիստը կնախընտրեր խաղալ պաշտպանության կենտրոնում, այլ ոչ թե աջ եզրում:
Նշենք, որ Պավարի հանդեպ «Բարսելոնայի» հետաքրքրվածության մասին տեղեկությունը հաստատում է նաև ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նշենք, որ 26-ամյա պաշտպանը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 140 խաղում դառնալով 9 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Բենժամեն-Պավար, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո