Պաոլո Մալդինիի ապաքինվել է կորոնավիրուսից?
«Միլանի» նախկին լեգենդար ավագ Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիելեն, տեսաուղերձ է հղել, որտեղ նշում է, որ ապաքինվել է կորոնավիրուսից։
«Ես լավ եմ, այլևս որևէ ախտանշան չունեմ։ Վերականգնում եմ անհատական մարզումներս»,- նշել է երիտասարդ ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Պաոլո Մալդինին նույնպես վարակված է կորոնավիրուսով։ Հայր և որդի մարտի 21-ին հայտարարել էին, որ իրենց կորոնավիրուսի թեստը դրական արդյունքն է ցույց տվել։
Նշենք, որ Դանիելե Մալդինին հանդես է գալիս «Միլանի» երիտասարդական կազմում և ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
# Դանիելե Մալդինի, կորոնավիրուս, Միլան, Պաոլո Մալդինի