Պաշտոնական․ Սիթին խոշոր տրանսֆեր իրականացրեց
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Բենֆիկայի» պաշտպան Ռուբեն Դիաշին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքաբնակները» խաղացողի դիմաց վճարել են 68 մլն եվրո, իսկ կողմերի միջև կնքվել է 6 տարվա պայմանագիր։
Ռուբեն Դիաշը «Բեֆիկայի» սան է, որի կազմում ընդհանուր առմամբ մասնակցել է 137 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Նոր ակումբի կազմում Դիաշը հանդես կգա «3» համարի խաղաշապիկով։
«Մանչեսթեր Սիթիից» հակառակ ուղղությամբ է տեղափոխվել Նիկոլաս Օտամենդին, ում դիմաց պորտուգալական ակումբը վճարել է 15 մլն եվրո, իսկ նրա հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։
Հիշեցնենք, որ արգենտինացի պաշտպանը «Մանչեսթեր Սիթիում» հանդես էր գալիս 2015 թվականից, որի կազմում մասնակցել է 210 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
# բենֆիկա, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլաս Օտամենդի, Ռուբեն Դիաշ, տրանսֆերներ