Պաշտոնական․ Չելսին նոր ֆուտբոլիստ ունի
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը 5 տարվա պայմանագիր է կնքել ֆրանսիացի պաշտպան Մալանգ Սարի հետ։
21-ամյա պաշպտանը «ազնվականների» շարքերը համալրել է անվճար, քանի որ նա գտնվում էր ազատ գործակալի կարգավիճակով։ Սարի վերջին ակումբը եղել է ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացնող «Նիցցան», որի կազմում ավարտված մրցաշրջանում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։
Հավելենք, որ, հավանական է, Մալանգ Սարը 2020/21 մրցաշրջանը վարձակալությամբ անցկացնի մեկ այլ ակումբում։
# Մալանգ Սար, Նիցցա, Չելսի, տրանսֆերներ