Պաշտոնական․ Չելսին նոր դարպասապահ ունի
Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել ֆրանսիական «Ռենի» դարպասապահ Էդուարդ Մենդիին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, իսկ լոնդոնյանա ակումբը 28-ամյա սենեգալցի դարպասապահի դիմաց վճարել են 25 մլն եվրո, որին կավելանա ևս 5 մլն եվրո՝ բոնուսների տեսքով։
Էդուարդ Մենդին 2019/20 մրցաշրջանն անցկացրել է «Ռենում», որի կազմում մասնակցել է 34 հանդիպում՝ 13 անգամ դարպասը պահելով անառիկ։ Դարպասապահը Սենեգալի հավաքականի անդամ է, որի կազմում անցկացրել է 7 հանդիպում՝ անցկացնելով 5 «չոր» խաղ։
# Էդուարդ Մենդի, Չելսի, Ռեն, տրանսֆերներ