Պաշտոնական․ «Ոսկե գնդակն» այս տարի բաժին չի հասնի որևէ ֆուտբոլիստի
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական հեղինակավոր պարբերական France Football-ի պաշտոնական կայքը, 2020 թվականին որևէ ֆուտբոլիստ չի արժանանա ամենահեղինակավոր անհատական մրցանակնին՝ «Ոսկե գնդակին»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նման որոշման հիմնական պատճառն այն է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով 2020 թվականը չի կարող համարվել այնպիսին, ինչպիսին նախորդներն են եղել։ Բացի դրանից, ոչ բոլոր առաջնություններն են դադարեցվելուց հետո վերսկսվել և մնացել են անավարտ։
Խնդիրների շարքում նշվում էր նաև լրագրողների հարցը, ովքեր էլ որոշում են «Ոսկե գնդակի» դափնեկրին։ Ըստ France Football-ի՝ լրագրողների մեծ մասը ներկա պահին կենտրոնացած են ոչ թե ֆուտբոլի, այլ կորոնավիրուսի և անձնական առողջական խնդիրների վրա։
Այսպիսով, 1956 թվականից ի վեր՝ «Ոսկե գնդակն» առաջին անգամ չի ունենա որևէ դափնեկիր։ Հիշեցնենք, որ նախորդ տարի մրցանակին արժանացավ «Բարսելոնայի» ավագ և առաջատար Լեո Մեսսին, ով մրցանակը հաղթում էր ռեկորդային՝ վեցերորդ անգամ։
# France Football, Լեո Մեսսի, Ոսկե-գնդակ