Պաշտոնական․ Նիկոլաս Գայտանը վերադարձավ Եվրոպա
Ինչպես տեղեկացնում է ֆրանսիական «Լիլի» պաշտոնական կայքը, ակումբը եվրոպական ֆուտբո է վերադարձրել Արգենտինայի հավաքականի նախկին վինգեր Նիկոլաս Գայտանին։
32-ամյա խաղացողը ֆրանսիական ակումբի հետ կնքել է 6 ամսվա պայմանագիր։ Այլ մանրամասներ հայտնի չեն։
Նիկո Գայտանի վերջին ակումբը եղել է ՄԼՍ-ը ներկայացնող «Չիկագո Ֆայրը», որտեղից հեռացել էր մրցաշրջանի ավարտին, իսկ «Լիլի» կազմը համալրել է որպես ազատ գործակալ։
Գայտանը Եվրոպայում հանդես գալիս աչքի է ընկել հատկապես «Բենֆիկայի» և «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
# Ատլետիկո Մադրիդ, բենֆիկա, Լիլ, Նիկոլաս Գայտան, տրանսֆերներ