Պաշտոնական․ Մոնակոն հեռացրել է Լեոնարդո Ժարդիմին․ հայտնի է նոր գլխավոր մարզչի անունը
«Մոնակոյի» պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը հեռացրել է գլխավոր մարզիչ Լեոնարդո Ժարդիմին։
Ակումբը պաշտոնական հայտարարության մեջ շնորհակալություն է հայտնել Ժարդիմին՝ նախորդ մրցաշրջանում բարձրագույն առաջնությունում տեղը պահպանելու և այս տարի ցուցադրած արդյունքների համար։
Մոնեգասկյան ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Իսպանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մորենոն։ 42-ամյա իսպանացի մասնագետի պայմանագիրը «Մոնակոյի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսը։ Նա կանցնի աշխատանք հաջորդ շաբաթվա սկզբին։
Ռոբերտո Մորենան Իսպանիայի հավաքականը գլխավորել էր, երբ հունիսին Լուիս Էնրիկեն ընտանեկան պատճառներով հեռացել էր պաշտոնից, սակայն նոյեմբերին Էնրիկեն վերադարձավ իր աշխատանքին՝ փոխարինելով Մորենոյին։
# Լեոնարդու Ժարդիմ, Մոնակո, Ռոբերտո Մորենո