Պաշտոնական․ Մոդրիչը երկարաձգեց պայմանագիրը Ռեալի հետ
Ինչպես տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը, ակումբի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը երկարաձգել է պայմանագիրը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խորվաթ ֆուտբոլիստը, ըստ նոր պայմանագրի, մադրիդյան ակումբում կշարունակի մնալ մինչև 2022 թ․ հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Լուկա Մոդրիչը «Ռեալի» կազմում հանդես է գալիս 2012 թ․ օգոստոսից սկսած։ Նա մինչ այժմ «արքայական» ակումբի կազմում անցկացրել է 391 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա-Մոդրիչ, Ռեալ Մադրիդ