Պաշտոնական․ Մանչեսթեր Սիթիի որակազրկումը չեղարկվել է
Ինչպես գիտեք, «Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի կողմից սույն թվականի փետրվարի 14-ին երկու տարով որակազրկվել էր եվրագավաթաներին մասնակցելու իրավիունքից՝ ֆինանսական fair-play-ի կանոնները խախտելու պատճառով։
«Քաղաքաբնակների» ղեկավարները դիմել էին Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան՝ CAS՝ բողոքարկելով ՈՒԵՖԱ-ի որոշումը։ Նախնական լսումները տեղի էին ունեցել հունիսին, որոնք տևել էին երեք օր։
Ինչպես տեղեկացնում է CAS-ի պաշտոնական կայքը, այսօր՝ հուլիսի 13-ին, դատարանը բավարարել է «Սիթիի» բողոքարկումը՝ չեղարկելով «քաղաքաբնակների» որակազրկումը։ «Մանչեսթեր Սիթին» ստիպված կլինի վճարել միայն 10 եվրո տուգանք։
Այսպիսով, մանկունյանական ակումբը կկարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությանը։ Հավալենք, որ Պեպ Գվարդիոլայի սաներն արդեն որակավորվել են ՉԼ-ի հաջորդ խաղարկությանը։
# CAS, Մանչեսթեր-Սիթի, ՈւԵՖԱ, Չեմպիոնների-լիգա