Պաշտոնական․ Կոնտեն մնում է Ինտերի ղեկին

Պաշտոնական․ Կոնտեն մնում է Ինտերի ղեկին

25/08/2020 - 21:18

Ինչպես տեղեկացնում է «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կշարունակի մնալ իր պաշտոնին։

Նման որոշում կայացվել է Կոնտեի և ակումբի ղեկավարների միջև կայացած հանդիպման ընթացքում, ինչից հետո ակումբը տարածել է հետևյալ հայտարարությունը․

«Ակումբի և Անտոնիո Կոնտեի միջև տեղի ունեցած հանդիպումը համատեղ մարտավարության մշակման առումով կառուցողական ընթացք է ունեցել։ Կողմերը ակումբի հետագա զարգացման համար հիմքեր են դրել»,- մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ Անտոնիո Կոնտեն միլանյան ակումբի գլխավոր մարզիչ է նշանակվել 2019/20։ Ա սերիայի ավարտված մրցաշրջանում «Ինտերը» զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, ինչպես նաև հասավ Եվրոպա լիգայի եզրափակիչ, որի շրջանակում 2։3 հաշվով զիջեց «Սևիլիային»։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023