Պաշտոնական․ Կլաուդիո Բրավոն վերադարձավ Լա լիգա
Ինչպես տեղեկացնում է «Բետիսի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» և «Բարսելոնայի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոյի հետ։
Աղբյուրի փոպանցմամբ՝ 37-ամյա դարպասապահի հետ համաձայնագիրը կնքվել է 1+1 սկզբունքով։
Չիլիացի դարպասապահի վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Սիթին», որտեղից հեռացել է անվճար, քանի որ լրացել էր պայմանագրի ժամկետը։ Ավարտված մրցաշրջանում Բրավոն բոլոր մրցաշարերի շրջանում «Սիթիի» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ անցկացնելով 5 «չոր» հանդիպում։ Բրավոն «քաղաքաբնակների» կազմում 8 տիտղոս է նվաճել, այդ թվում թվում երկու անգամ դարձել է ԱՊԼ-ի չեմպիոն։
# Բետիս, Կլաուդիո Բրավո, Մանչեսթեր-Սիթի, տրանսֆերներ