Պաշտոնական․ Լիվերպուլի պաշտպանը տեղափոխվեց Զենիթ
Ինչպես տեղեկացնում է Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» պաշտոնական կայքը, ակումբը ձեռք է բերել «Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Դեյան Լովրենի տրանսֆերային իրավունքները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա պաշտպանը նոր ակումբի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր, իսկ գործարքն արժեցել է 12 մլն եվրո։ Խաղացողի տարեկան աշխատավարձն էլ կկազմի 2,5 մլն եվրո։
Դեյան Լովրենը «Լիվերպուլի» գույները պաշտպանել է 2014 թվականից սկսած։ Այդ ժամանակ մերսիսայդյան ակումբը «Սաութհեմպտոնին» խորվաթ կենտրոնական պաշտպանի տրանսֆերի դիմաց վճարեց 25․3 մլն եվրո։ Լովրենը «Լիվերպուլի» կազմում մասնակցել է 185 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
# Դեյան Լովրեն, Զենիթ, Լիվերպուլ, տրանսֆերներ