Պաշտոնական․ Թեո Վոլքոտը վերադարձավ հարազատ ակումբ
Ինչպես տեղեկացնում է «Սաութհեմպտոնի» պաշտոնական կայքը, ակումբը «Էվերտոնից» վարձակալել է Թեո Վոլքոտին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարձակալությունը նախատեսված է մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտից հետո, սակայն, դրա ավարտից հետո «սրբերը» չեն ունենա խաղացողին գնելու անմիջական իրավունք։
Թեո Վոլքոտը «Սաութհեմպտոնի» սան է, որի կազմում հանդես է եկել 2000-2006 թվականներին, ինչից հետո 10․5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվել է «Արսենալ»։ Վոլքոտը համարվում է «Սաութհեմպտոնի» պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով երբևէ խաղադաշտ է դուրս եկել ակումբի կազմում․ անգլիացի ֆուտբոլիստը «սրբերի» կազմում իր նորամուտը նշել է 16 տարեկան և 143 օրական հասակում։ «Սաութհեմպտոնի» կազմում նա մինչ այժմ մասնակցել է 22 հանդիպման՝ դառնալով 22 գոլի հեղինակ։
# Էվերտոն, Թեո Վոլքոտ, Սաութհեմփթոն, տրանսֆերներ